News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱՄՀ նախկին ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի առեւտրային պատերազմը Չինաստանի դեմ կարող է կրճատել համաշխարհային տնտեսական աճը։ Նա ամերիկյան «60 րոպե» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում նաեւ քննադատել է Թրամփի թվիթները։

Լագարդը, որը նոյեմբերի 1-ից կգլխավորի Եվրոպական կենտրոնական բանկը, համաշխարհային առաջնորդներին կոչ է արել գործել ինչպես մեծահասակներ եւ առեւտրային հակամարտությունների կարգավորման բանակցություններ վարել, ինչպես նաեւ «ռացիոնալ որոշումներ» կայացնել, հայտնում է AFP-ը։

«Շուկայի կայունությունը չպետք է թվիթի առարկա լինի»,- նշել է նա։ «Դա պահանջում է մտորումներ եւ հանգիստ, կշռադատված, ռացիոնալ որոշումներ»։

Հարցազրույցում նա նախազգուշացրել է, որ Չինաստանի հետ Թրամփի առեւտրային պատերազմը կարող է շատ կրճատել համաշխարհային տնտեսական աճը։ «Ես բոլոր քաղաքական գործիչներին կոչ եմ անում՝ խնդրում եմ, նստեք, ինչպես մեծահասակ մարդիկ, դրեք ամեն ինչ սեղանին, եւ փորձեք պարզել ըստ փշրանքների, ըստ կտորների, որպեսզի վստահություն ունենանք»,- նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ