News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


«Ավրորա» նախաձեռնությունը դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ողջունեց մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին՝ նշելով. «Ավրորա» նախաձեռնությունը մեծ ու կարեւոր աշխատանք է կատարում եւ ես ուրախ եմ բոլորիդ տեսնել Ազատության հրապարակում եւ բոլոր հյուրերին ասել՝ Բարի գալուստ Հայաստան:

Նաեւ ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել բոլորսի այս միջոցառումը Երեւանում անցկացնելու համար, ողջունել միջոցառման բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին:

Ֆորումի շրջանակներում անցկացվել են եւ դեռ անցկացվելու են մի շարք հետաքրքիր քննարկումներ, որոնք վերաբերում են արհեստական բանականությունից մինչեւ մշակութային ժառանգության, կրթության զարգացման եւ մարդասիրական գործողությունների առնչվող զանազան հարցերի:

«Ավրորա» նախաձեռնությունը կայուն տեղ է զբաղեցնում մեր կյանքում: «Ավրորան» միջազգային ճանաչում է ստացել եւ լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանը:

«Ավրորան» դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների եւ հումանիզմի գաղափարների տարածման եւ ամրապնդման համար աշխարհում: Այն, թույլ տվեք ասել, դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը: Ցավոք ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմներն ամենուրեք են, եւ «Ավրորա» մրցանակաբաշխությունն այն գործիքներից է, որը հիրավի կարեւոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման եւ խաղաղության հաստատման համար»:

Փաշինյանը շնորհավորեց «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա երեք հերոսներին, որոնց կատարած բացառիկ աշխատանքը եւ իրականացրած առաքելությունը հավաքվել են այստեղ մեծարելու:

Այնուհետեւ ՀՀ վարչապետը դիմեց «Ավրորա» մրցակաի այս տարվա հաթող Միրզա Դինայիին. «Պարոն Դինայի, մենք երախտապարտ ենք ձեզ: Այն ինչ դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար, մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ արեւմտյան միսիոներների եւ առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել: Հայաստանի եզդի համայնքի անունից եւս մեր երաշխատգիտությունն եմ հայտնում ձեզ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել