News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարից մահացած երկու 18-ամյա երիտասարդները Ներքին Գետաշենի բնակիչներ էին, դեկտեմբերին զորակոչվելու էին զինծառայության: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը: 

«Տղաները համադասարանցի ընկերներ էին, նրանք դեկտեմբերին զորակոչվելու էին: Վթարի պատճառը հայտնի չէ, հնարավոր է մթության կամ արագության պատճառով է եղել, դեռ չգիտենք հստակ»,- ասաց նա` հավելելով, թե տեղյակ չէ, արդյոք ղեկին  եղած երիտասարդն ունեցել է վարորդական վկայական, թե ոչ:

Գյուղապետը հայտնեց, որ վթարի հետեւանքով  վիրավորների կյանքին  վտանգ չի սպառնում:

Կարո Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ մահացած երիտասարդներից մեկն ու վիրավորներից մեկը միմյանց հարազատներ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 02:50-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 QՏ 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մադանա գյուղից դեպի Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին եւ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ղալաչյանը, 18-ամյա Գարիկ Հակոբյանը եւ 17-ամյա Արսեն Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Մովսես Խաչատրյանը, ում մարմինը հրշեջներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա կիսամոխրացած վիճակում, տեղում մահացել է:

Մինչ քննչական խումբը դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Դ. Ղալաչյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ ավագ քննիչ Մանուկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն. գողություն, վատնում, ծեծ, ալիմենտի վճարումից խուսափում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը (ֆոտո)
Ոստիկանները երեկոյան այցելել են նստացույցի վայր, հղում անելով հավաքների մասին օրենքին ասել, որ չի թույլատրում վառարան ունենալ այնտեղ…
Ուրիշի անվամբ ձեւակերպել եւ ստացել է վարկ. տեսախցիկները ֆիքսել են կասկածյալին (ֆոտո)
Նախնական տվյալներով` 2018թ դեկտեմբերի 27–ին, անհայտ անձը, Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող վարկային կազմակերպություն ներկայացնելով...
Զինկոմիսարիատի աշխատակցին դանակահարած եւ փախուստի դիմած զինակոչիկը ներկայացել է բաժին
Կոտայքի մարզի զինկոմիսարիատում զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին ու դիմել փախուստի…
Նոր փոփոխություններ. Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել արդեն 15 տարի պատիժը կրելուց հետո
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը...
Զոդի կամրջի վրա «ԳԱԶԵԼ»-ի հրդեհը շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումն է եղել. ՔԿ (ֆոտո)
Ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը…
Ամենաշատ