News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում, Վաշինգտոնի հետ համաձայնագրին համապատասխան, Սիրիայից քրդերին կարգով հանելու համար օգտագործել «ազդեցության լծակները»։

«Մենք հավատարիմ ենք այդ համաձայնագրին՝ հինգ օրվա ընթացքում նրանք պետք է գնան, եւ մենք ասել ենք մեր ամերիկացի գործընկերներին օգտագործեն իրենց լծակները, իրենց կապերը, որպեսզի նրանք գնան առանց որեւէ միջադեպի»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

Շաբաթ օրը թուրքական եւ քրդական ուժերը միմյանց մեղադրել են հյուսիսարեւելյան Սիրիայում հրադադարը խախտելու մեջ։

Համաձայնագիրը քրդական ուժերին հինգ օր ժամանակ է տալիս զորքերը Սիրիայից լիովին հանելու համար։ Ժամկետը լրանում է երեքշաբթի երեկոյան։

Կալինն ասել է, որ Թուրքիան հավատարիմ է այդ նպատակին, եւ մեղադրել էքրդերին սահմանամերձ քաղաքներում 16 հարձակումների համար։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր «գլխատել» քուրդ զինյալներին, եթե նրանք մինչեւ հոկտեմբերի 22-ի երեկոյան չլքեն, այսպես կոչված, «անվտանգության գոտին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ