News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի գծով պատգամավորական խումբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Խումբը գլխավորել է «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության Ժողովրդական պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը: Ըստ պարբերականի՝ խմբում ընդհանուր առմամբ ներգրավվել է տասներկու ժողովրդական պատգամավոր:

Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է խմբի ստեղծումը՝ նշելով,  որ դինամիկ եւ արդյունավետ փոխհարաբարեւոյթւոնները Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ բխում են երկու ժողովուրդների շահերից: Շատվորյանը նշել է, որ մեծ հեռանկարներ է տեսնում Կիեւիեւ Երեւանի քաղաքական հարաբերությունների ամրապնդման հարցում: «Խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր ռեսուրս է արտաքին քաղաքականության որոլտում աշխատանքի համար: Համոզված եմ, որ խորհրդարանական խմբերի գծով համագործակցության ակտիվացումը կարող է կարեւոր իմպուլս հաղորդել երկու երկրների միջեւ գործընկերությունը զարգացնելու համար»,-ասել է Շատվորյանը:

Հայ համայնքի ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի Հայերի միությունը կշարունակի առավելագույն չափով նպաստել Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ