News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ին ուղարկել է անավարտ նամակ ԵՄ կազմից երկրի դուրս գալը հետաձգելու խնդրանքով, ընդ որում՝ նշելով, որ չի ցանկանում հետաձգել այն բրեքզիթի հարցով խորհրդարանում իր առաջին անհաջողությունից հետո, հաղորդում է Reuters-ը:

Նախկինում Ջոնսոնը հայտարարում էր, որ «ավելի լավ է մեռնի», քան խնդրի հետաձգել բրեքզիթի օրը, որը նշանակված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին:

Սակայն, ըստ օրենքի, Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված էր խնդրել հետաձգել ԵՄ կազմից երկրի դուրս գալը մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը բրեքզիթի հարցով համաձայնագիրն ընդունելու մասին խորհրդարանում իր փորձի տապալումից հետո:

Կառավարությունում գործակալության աղբյուրը հայտնել է, որ ընդհանուր առմամբ Ջոնսոնն ուղարկել է երեք նամակ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

«Դառնալով վարչապետ՝ ես հստակորեն հասկացրել եմ խորհրդարանին, որ համաձայն իմ եւ կառավարության դիրքորոշմանը՝ հետագա հետաձգումը վնաս կհասցնի Մեծ Բրիտանիային եւ ԵՄ-ում մեր շահերին, ինչպես նաեւ մեր հարաբերություններին»,-նշված է Ջոնսոնի երրորդ նամակում, որը հրապարակվել է Թվիթերում Բրյուսելում Financial Times-ի թղթակցի կողմից:

Նամակում Ջոնսոնը, որը համարում է, որ բրեքզիթն ունի առանցքային նշանակություն արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, նաեւ վստահություն է հայտնել, որ ԵՄ-ից դուրս գալու մասին օրենսդրությունն ընդունելու գործընթացը կավարտվի հոկտեմբերի 31-ին:

Իր հերթին Դոնալդ Տուսկը հայտնել է, որ ստացել է Ջոնսոնի խնդրանքը:

«Ես այժմ կսկսեմ խորհրդակցել ԵՄ առաջնորդների հետ մեր արձագանքի շուրջ»,-գրել է նա թվիթերյան էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ