News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեք մարդ է զոհվել Չիլիի սուպերմարկետներից մեկում հրդեհի հետեւանքով, որը բռնկվել էր ծագած անկարգությունների ընթացքում, հայտնել է Չիլիի մայրաքաղաքի քաղաքապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Horas 24 հեռուստաալիքը հաղորդել էր, որ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հրահրվել էին մետրոյի տոմսի գնի բարձրացմամբ, Չիլիի իշխանությունները սահմանել են պարետային ժամ մի շարք նահանգներում: Այդ կտեւի տեղական ժամանակով 22:00-07:00-ի սահմաններում:

«Մենք պետք է տեղեկացնենք, որ երեք մարդ է զոհվել սուպերմարկետում հրդեհի հետեւանքով: Երկու մարդ ողջ-ողջ այրվել է, իսկ երրորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ մահացել է»,-լրագրողների հայտնել է Սանտյագոյի քաղաքապետ Կարլ Ռումիլարը: Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է նաեւ քաղաքապետի թվիթերյան էջում:

Հոկտեմբերի 6-ին երկրում բարձրացրել էին մետրոյի տոմսի գները 30 չիլիական պեսոյով (0.042 դոլար): Դա հրահրել էր երկրում բողոքի ցույցեր: Ի սկզբանե խաղաղ ցույցերը հոկտեմբերի 18-ին վերաճել էին իրավապահների հետ բախումների. մարդիկ տեղադրել էին բարիկադներ, հարվածում էին կաթսաներին՝ ի նշան անհամաձայնության գնաճի որոշման հետ, վնաս էին հասցրել մետրոյի մի շարք կայարաններին, այրել էին առեւտրի կենտրոններից մեկը, ինչպես մաեւ մի քանի ավտոբուսներ: Հոկտեմբերի 19-ին Սանտյագոյի կենտրոնում հայտնվել էր զրահատեխնիկա:

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել է արտակարգ դրություն Սանտյագո եւ Չաքաբուկո նահանգներում, սակայն բողոքի ցույցերը շարունակվում են:

Շաբաթ իշխանությունները կասեցրել են սակագների բարձրացման որոշումը նոր համաձայնություններ ձեռքբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ