News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Խորվաթիայի փողոցներ՝ ի նշան բողոքի կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրանքների պարագայում իշխանությունների գործողությունների դեմ, հաղորդում է BBC-ը:

Ցույցերը, որոնք կազմակերպվել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի կողմից, հրահրվել են 15-ամյա աղջկան բռնաբարելու մեջ մեղադրվող հինգ տղամարդկանց ազատ արձակելուց հետո:

Դատարանը վճռել է ազատ արձակել մեղադրյալներին հանցագործությունը հետաքննելու ժամանակահատվածում: Սակայն այդ դեպքն առաջացրել է հասարակության դժգոհությունը: Մի քանի շաբաթ տեւած ակցիաներից հետո տղամարդիկ կրկին կալանավորվել են: Սակայն այժմ ցուցարարները պահանջում են պաշտպանել սեռական բռնության զոհերին:

Նրանք դուրս են եկել փողոցներ պաստառներով, որոնք «աղջիկների նկատմամբ արդարության» կոչ են անում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ