News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի ռազմածովային նավատորմի ծառայողներին թույլ կտան կրեն կեղծ թարթիչներ, անել մատնահարդարում եւ դիմահարդարում՝ համաձայն նոր գենդերային առումով չեզոք սկզբունքների, գրում է Daily Mail-ը:

«Այդ փոփոխությունները կոչված են ցույց տալու, որ Նոր Զելանդիայի ռազմածովային նավատորմը չի տարբերակում  կին եւ տղամարդ զինծառայողներին՝ նրանց արտաքին տեսքի տարբերությունների առումով»,-Newshub-ին հայտարարել է երկրի ռազմածովային նավատորմի ղեկավար, ծովակալ Դեւիդ Պրոկտորը:

Նշվում է, որ փոփոխությունները կկատարվեն նոր սկզբունքները ուժի մեջ մտնելուն պես, որոնք վերաբերում են զինծառայողների արտաքին տեսքին՝ նպատակ ունենալով ռազմածովային նավատորմն ավելի ներառական դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ