News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի իշխանությունները տարհանել են 4000 մարդու երկրի հյուսիսում գտնվող Բոլցանո քաղաքի կենտրոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից չպայթած ռումբի պատճառով, որը հայտնաբերվել էր շինարարության ժամանակ, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին, ռումբը վնասազերծվել է երեք ժամի ընթացքում: Նշվում է, որ խոսքը վերաբերում է օդային ռումբին:

Համաձայն պատմաբան Էթորի Ֆրանջիպանեի վկայությունների՝ Ավստրիային սահմանակից Բոլցանո քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ենթարկվել է կոշտ ավիահարվածների, որոնք վնասել են քաղաքի 60 տոկոսն ու սպանել 200 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ