News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը կատարել է իր առաջին այցն Աֆղանստան ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում իսլամական «Թալիբան» շարժման հետ բանակցությունները վերսկսելու համար, գրում է VOA-ն:

«Նպատակն է ունենալ խաղաղ համաձայնագիր, ինչ-որ պահի՝ քաղաքական համաձայնագիր, ինչը լավագույն լուծումն է»,-հայտարարել է Էսփերն իր հետ ուղեւորված լրագրողներին:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն դադարեցրել էր շուրջ մեկ տարի տեւած բանակցություններն ԱՄՆ-ի ու «Թալիբան»-ի միջեւ, որոնք կարող էին վերջ տալ Աֆղանստանում 18 տարի շարունակվող պատերազմին:

Այդ ժամանակ Թրամփն անվանել էր «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունների գործընթացը «մեռած»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ