News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ազգային միասնություն ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը պահանջել է դադարեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամությունը ռազմական գործողությունների պատճառով, որոնք իրականացնում է Անկարան Սիրիայի հյուսիս-արեւելքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիան խախտել է ՆԱՏՕ-ին անդամակցելու չափորոշիչները,-կիրակի հայտարարել է քաղաքական գործիչը RTL ռադիոկայանի եթերում:-Անհրաժեշտ է դադարեցնել այդ երկրի մասնակցությունը միության կազմում»:

Բացի այդ, Լը Պենի կարծիքով, անհրաժեշտ է նաեւ դադարեցնել Թուրքիային կատարվող վճարումները ԵՄ կազմում ընդգրկվելու թեկնածուների աջակցության ծրագրի շրջանակում: Նա հիշեցրել է, որ այդ վճարումների ծավալը 2021-2027 թվականներին պետք է կազմի 6 մլրդ եվրո:

Ավելի վաղ՝ ուրբաթ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցածը ՆԱՏՕ-ի լուրջ բացթողումն է: Նա նշել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշել է հարձակվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի տարածաշրջանային գործընկերոջ վրա: «Ըստ իս՝ դա հարց է առաջացնում ՆԱՏՕ-ի գործունեության մասին»,-հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ