News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 48-ամյա Արսեն Սարգսյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի, 40-ամյա Արտակ Բազազյանի վարած Mercedes E 240 մակնիշի, 28-ամյա Գեւորգ Հարությունյանի վարած Kia Forte մակնիշի եւ 42-ամյա Արմեն Բալյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ժամանել են նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ