News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավանդույթի համաձայն՝ Ֆրանկֆուրտում տեղի ունեցող աշխարհում խոշորագույն գրքի տոնավաճառի վերջին օրը տեղի է ունեցել Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակի պարգեւատրման արարողությունը: Այս տարի այն ստացել է հանրահայտ բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադուն: Մրցանակաբաշխությունը կայացել է կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, Ֆրանկֆուրտում Սուրբ Պողոսի եկեղեցում, հաղորդում է DW-ը;

Դափնեկրին ուղղված շնորհավորական խոսքով ելույթ է ունեցել ռեժիսոր Վիմ Վենդերսը, որը 2014 թվականին Սալգադուի հետ նկարահանել է «Երկրի աղը» ֆիլմը: Նա անվանել է լուսանկարչի գործերը «խաղաղության ստեղծագործություններ»՝ ափսոսանք հայտնելով, որ Երկիր մոլորակում խաղաղությունը դեռեւս դասվում է «ամանորյա երազանքների» շարքին:

Վենդերսը հատուկ ուշադրության է արժանացրել 75-ամյա Սալգադուի՝ փախստականներին նվիրված գործերին: «Նա լուսանկարում է մարդկանց աշխարհի տարբեր կողմերում, որտեղ սովը, պատերազմն ու հալածանքը ստիպում են լքել հայրենի վայրերը եւ ճանապարհորդել դեպի անորոշություն»,-ընդգծել է ռեժիսորը:

1950 թվականից Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակը շնորհվում է գրողներին, նկարիչներին, գիտնականներին եւ հասարակական գործիչներին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել խաղաղության ամրապնդման մեջ գրականության, գիտության եւ արվեստի ոլորտներում իրենց գործունեության միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ