News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի կարող պնդել, թե հոկտեմբերի 19-ի երեկոյան Մատենադարանի հետնամասում հրդեհը եղել է էրեբունի-Երեւանի տոնակատարության շրջանակներում կազմակերպված հրավառության հետեւանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։

Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին, էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, եւ ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով»,-նշել է նա։

Տպել
Ամենաշատ