News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պետք է կոնկրետ պատասխան տա իր առաջարկած ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրին, հայտնում է BBC-ն: 

Ըստ Մեծ Բրիտանիայում գործող օրենքի՝ Ջոնսոնը ստիպված էր Բրյուսել ուղարկել նամակ՝ Brexit-ի նոր հետաձգման խնդրանքով:

Խորհրդարանականներն ավելի վաղ տապալել էին Brexit-ի հարցով քվեարկությունը՝ դրա փոխարեն քվեարկելով ԵՄ կազմից երկրի դուրս գալու հետաձգման խնդրանքի օգտին:

Իսկ հիմա բրիտանացի վարչապետը ցանկանում է, որ խորհրդարանականները երկուշաբթի քվեարկեն իր առաջարկած համաձայնագրի հարցով:

«Խորհրդարանը պետք է հստակ քվեարկի համաձայնագրի հարցով... Խորհրդարանականներն արդյոք ցանկանո՞ւմ են հարգել հանրաքվեն՝ ինչպես որ հայտարարում են...թե՞ նրանք ցանկանում են ամբողջությամբ խոչընդոտել Brexit-ին եւ այն չեղարկել»,- իր հայտարարության մեջ նշել է երկրի վարչապետը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ խորհրդարանի նամակը ձգձգման հանգեցնի»,- հայտարարել է Ջոնսոնը:

Ընդ որում՝ նշվում է, թե անհայտ է՝ արդյոք խորհրդարանի խոսնակը երկուշաբթի կրկնակի քվեարկության թույլտվություն կտա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ