News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի հեղափոխության ժամանակահատվածում գլխավոր շարժիչ ուժերից մեկը աշակերտներն ու ուսանողներն էին: Հոկտեմբերի 21-ին «Կրթություն բոլորի համար» համաժողովի շրջանակում 11-րդ դասարանի աշակերտ Էդիկ Նազարյանի հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա հավաստմամբ՝ քաղաքական գործընթացներին աշակերտներին ներգրավելու ձգտում չի եղել, միայն եղել է գոյություն ունեցող կրթական համակարգի դեմ սովորողների բողոքի ձեւը: «Մենք միայն օգնել ենք բացել այն բուհերի դռները, որտեղ ղեկավարությունն այն փակում էր, որ ուսանողներին թույլ չտա իրենց բողոքն արտահայտել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ փոփոխություններից հետո հազիվ թե հնարավոր լինի իշխանություններին մեղադրել, որ որեւէ մեկին չեն լսում: «Պետության բոլոր գործողություններն ուղղված են տաղանդների բացահայտմանը եւ աշակերտների խթանմանը, որպեսզի ձգտեն կրթության եւ առաջին հերթին՝ ինքնակրթության: Ժողովրդավարության ուղու վրա կանգնած Հայաստանը կձգտի կրթության մեջ սահմանափակումներից հրաժարվելուն, որոնք հատուկ են ավտորիտար պետություններին: Սա վերաբերում է նաեւ պատմության ուսումնասիրմանը: Քանի որ հայտնի է, որ հենց ավտորիտար երկրներում են իշխանությունները ձգտում սահմանափակել պատմության ուսումնասիրումը»,- նշեց նա:

Վարչապետը նշեց, որ ամենագլխավոր խնդիրներից մեկն է Հայաստանում կրթությունը կենսակերպ դարձնելը, եւ խոսքը վերաբերում է ոչ այնքան ակադեմիական կրթությանը, որքան ինտելեկտի ընդհանուր մակարդակի բարձրացմանը, եւ այս գործընթացը պետք է ընթանա մարդու ամբողջ կյանքի ընթացքում՝ անկախ նրա կարգավիճակից եւ մասնագիտությունից:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հայկական տառերն ի սկզբանե ինքնին ստեղծվել են որպես կրթության գործիք, ինչի մասին է վկայում Մեսրոպ Մաշտոցի հայերենով գրված առաջին նախադասությունը: «Կարեւոր է նաեւ այն, որ մարդը հնարավորություն ունենա կրթության միջոցով հասնելու ոչ միայն նյութական բարեկեցության, այլեւ հոգեւոր»,- ամփոփեց վարչապետը:

Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 21-23-ը ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը: Համաժողովին մասնակցում է 75 երկրից 450 ներկայացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ