News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախկին ոստիկանապետին սպառնում է քրեական հետաքննություն, նա կասկածվում է առգրավված թմրանյութերի վերավաճառքի մեջ, տեղեկացնում է BBC-ն։

Գեներալ Օսկար Ալբայալդեն անցած շաբաթ հրաժարական է տվել առգրավված թմրանյութերի վերավաճառքի մեջ ներգրավված ոստիկանության սպաներին հովանավորելու մեղադրանքի ֆոնին։

Ազգային ոստիկանության ղեկավար եղած ժամանակ Ալբայալդեն գլխավորել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի արշավը, որը պատերազմ է հայտարարել թմրավաճառքին։

Քննադատները հայտարարում են, որ 2016 թվականից սկանդալային ոստիկանական գործողությունների հետեւանքով զոհվել են թմրանյութերի օգտագործման մեջ հազարավոր կասկածվողներ։

Ինքը՝ Ալբայալդեն, չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները՝ հայտարարելով, որ ողջունում է հետաքննությունը, որն իրականացնում է ոստիկանությունն այս գործի հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ