News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողներին հայտնեց  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը` նշելով, որ այլեւս որեւէ բան չի կարող հայտնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նրա կարգավիճակը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործություն պարտակելու հոդվածներով։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՄԻԵԴ–ում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ