News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեի մասին օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ՔԿ նախագահը նշանակվում եւ ազատվում է կառավարության որոշմամբ. երբ նպատակահարմար գտնեն ազատել, այն ժամանակ կխոսենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մյուս ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունից հետո կարող է հերթը հասնել նաեւ իրեն:

Ինչ վերաբերում է նրան, որ մի շարք գերատեսչությունների քննչական ստորաբաժանումներ որոշվել է միացնել, Հայկ Գրիգորյանն ասաց. «Դա կատարվում է Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում: Այս փուլում նման քննարկումներ ընթանում են. մմի քանի կառուցվածքային փոփոխություններ, այո նախատեսվում են: Քննչական կոմիտեին կցվելու եմ մի շարք այլ գերատեսչությունների քննչական ստորաբաժանումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ