News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ընթացել է եւ դրա արդյունքներով նա որեւէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով հարուցված քրեական գործին:

«Անցած տարի, երբ Ամուլսարի գործը վարույթ ենք ընդունել, խնդիրն այն է, որ բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի-ի ՊՈԱԿ-ը իր հերթին շահագրգիռ մարմիններ է ուղարկում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի կողմից ուղարկված ՇՄԱԳ-ի հաշվետվությունը: Այդ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացությունն ստանալուց հետո իրենք էլ են եզրակացություն կայացնում եւ ուղարկում նախարարին հաստատման: Անկեղծ ասած, մենք տեղյակ չենք եղել, թե բնապահպանության նախարարն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՇՄԱԳ-ի թույլտվության վրա»,-ասաց նա:

«Այո, իր նկատմամբ ծառայողական քննություն ընթացել է եւ դրա արդյունքներով նա որեւէ շահագրգռվածություն կամ կապ չի էլ ունեցել:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, հստակ նշվում են, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի: Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ, ուստի զուտ իրավական առումով խախտում չկա:

Հանգուցալուծման խնդիր չկա, բանն այն է, որ քրեական գործը շատ դինամիկ պրոցես է եւ նույնիսկ այսօր մենք կարող ենք ստանալ այնպիսի տվյալ, որ երեկ չենք ունեցել: Դրանով է պայմանավորված նոր քննության զարգացումը եւ խորացումը»,-ասաց Հայկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Յուրա Իվանյանին նոր պաշտոնի նշանակելուն, Հայկ Գրիգորյանը նշեց, որ դա այդպես չէ. «Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ եւ նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է: Եթե նախկինում նա ղեկավարել է սեփականության դեմ ուղղված, կոռուպցիան հանցագործությունների, կիբերհանցագործությունների դեմ ուղղված վարչությունը, կիբերհանցագործությունների վարչությունն առանձնացվել է: Ինքը մնացել է նույն պաշտոնում, անունն է վերանվանվել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocom-ը հետաքննություն էր հրապարկել, որով ըստ կայքի՝ պարզ էր դառնում Յուրա Իվանյանի եւ նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը: Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Դրանից հետո ՔԿ–ում ծառայողական քննություն է նշանակվել Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է
«Լիդիան Ինթերնեյշնլը» մեկնաբանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը…
Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը. «Սասնա ծռեր»
Թվում էր, թե գործող իշխանությունը նույնպես հասկացել է այս ակնհայտ իրողությունները...
«Այս խոսակցության սիրտը իհարկե գտնվում է Ջերմուկում, Գնդեվազում». Գայանե Աբրահամյանը՝ փակ հանդիպման մասին
Նախօրեին հանդիպել ենք Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ...
Ամուլսարի պահապանների 3-րդ «պոստում» տեղի է ունեցել քննարկում. ՀԲՃ
Հիշեցնենք, որ 2018թ-ին երեք նախազգուշական ժամանակավոր գործողություններից հետո՝ հունիսի 22-ին Ամուլսարի գագաթ տանող հողային ճանապարհներն...
Սոֆյա Հովսեփյանն ստացել է Ամուլսարի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է...
«Ուզում են ժողովրդին ահաբեկել». բնապահպանը` Ամուլսարի ճանապարհների ապաշրջափակելու մասին
Նախ եթե որեւէ օբյեկտի նկատմամբ գործ կա դատարանում, ապա տվյալ օբյեկտը, գործելու արտոնությունից զրկվում է, մինչև հարցի լուծում ստանալը...
Ամենաշատ