News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոր Հայաստանը ՔԿՀ ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, ՔԿՀ ծառայության 100-ամյակին նվիրվաված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

«Անվիճելի է այն  փաստը, որ նոր Հայաստանը ՔԿՀ ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել: Մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն, մարդասիրություն, հասարակությունից մեկուսացված քաղաքացուն ձեռք մեկնելու եւ նրա վերասոցիալականացմանը ուղղված անկոտրում կամք,   սրանք այն առանցքային ուղենիշներն են, որոնք պետք է լինեն ձեր ամենօրյա գործունեության անբաժանելի մասը: Իսկ այս նպատակին  հասնելու համար անհրաժեշտ է քրեակատարողական համակարգից վերացնել կոռուպցիան եւ քրեական ենթամշակույթը»,-ասաց նախարարը եւ շնորհակալություն հայտնեց ՔԿՀ ծառայության պետ Արթուր Գոյունյանին եւ ՔԿՀ անձնակազմին ոլորտում բեկումնային փոփոխություններ անելու համար:

Նախարարի խոսքով` ՔԿՀ-ում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալու եւ այդ նպատակով ՔԿՀ-ներում գտնվող անձանց պետք է ապահովել կրթություն ստանալու, աշխատելու, հոգեւոր եւ մշակութային զարգացման, ինչպես նաեւ արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամարպնդման հնարավորությունը եւ այս նպատակին հասնելու համար հետեւելու են միջազգային փորձին:

Ռուստամ Բադասյանը հավելեց, որ ՔԿՀ-ներում տարիներ շարունակ եղած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից քրեական մշակույթի տարածման, մյուս կողմից կոռուպցիայի համար:

«Հավաստիացնում եմ, որ անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունից զատ, Կառավարությունը վճռական է ՔԿՀ կարողությունների զարգացման եւ  ՔԿՀ ծառայության աշխատակիցների իրավունքների երաշխավորման եւ ՔԿՀ ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ