News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Արդեն պատրաստ է նախագիծը եւ կա քաղաքական որոշում ՔԿՀ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու  վերաբերյալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, ՔԿՀ ծառայության 100-ամյակին նվիրվաված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:        

«Վստահ եմ, որ հաստատուն քայլերով մենք կհասնենք մեր ընդհանուր նպատակին, համոզված եմ, որ այն դրական միտումները, որոնք առկա են ձեր այժմեական աշխատանքում, կարող եք էլ ավելի ամրապնդել, բարձր եմ գնահատում ձեր պատրաստակամությունն ու վճռականությունը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ այս տարվա հոկտեմբերի 15-ից Նուբարաշենի եւ հոկտեմբերի 16-ից Արմավիրի ՔԿՀ-ներում սկսվել է կալանավորված անձանց սննսդով ապահովելու գործառույթը մասնավորին պատվիրակելու փորձնական  ծրագիր եւ ծրագրի առաջնային արդյունքները ավելի քան ոգեւորիչ են եւ սա կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը եւ կալանավորված անձանց ընտանիքների հոգսի թեթեւացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ