News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի դիրքորոշումը հարուցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչների դժգոհությունը: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը պարզաբանեց, որ գլխավոր քարտուղարը Սիրիայի իրավիճակի հետ կապված մտահոգություն է հայտնել, բայց հավելեց, որ իրավական տեսանկյունից խնդիր չի տեսնում: «Բոլոր հանձնաժողովներում գլխավոր թեման փաստացի Սիրիա Թուրքիայի ներխուժումն էր: Անկարայի գործողությունները դատապարտող բազմաթիվ հայտարարություններ են հնչել, բայց ահա Ստոլտենբերգի դիրքորոշումը մեզ համար, անկասկած, պետք է դաս լինի»,- նշեց նա:

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՆԱՏՕ ԽՎ հայկական պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը հավելեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այդպիսի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր երկիր հույսը պետք է դնի միայն իր վրա:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ՆԱՏՕ ԽՎ հայկական պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանն, իր հերթին, շեշտեց, որ սիրիական հարցից բացի, քննարկվել են նաեւ Ռուսաստանի եւ Իրանի հարցերը, ինչը Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Աֆրիկայի երկրների հարցերը: «Իրանի հարցում մենք փորձեցինք հասկանալ, թե ամերիկյան պատժամիջոցները որքանով են արդյունավետ՝ հաշվի առնելով, որ այդ քաղաքականության 40 տարում չի հաջողվել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատել: Դրանից բացի, 2 պետությունների այս խնդիրը առնչվում է նաեւ Հայաստանին»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ