News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ես Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ խոսել եմ մինչեւ հրաժարականի դիմումը հրապարակելը, նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ, որը հանդիսանում  է իմ խորհրդականը, նաեւ ներկա Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ընդհանուր առմամբ, ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետեւ դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետեւ համաձայն չէ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,-նշեց նա։

Ավինյանը նաեւ նշեց՝ ինչ վերաբերում է նրան, որ իր պաշտոնը թույլ չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել, ենթադրում է, որ Սարհատ Պետրոսյանը մի փոքր այդ հարցից էր հիասթափված, «իսկ թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին իր հայտարարությունների մասով կխնդրեմ հենց պարոն Պետրոսյանից պարզաբանում ստանալ, որովհետեւ սա ինձ համար էլ էր նորություն»։

Դիտարկմանը, որ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ կար նաեւ իր անունը, Տիգրան Ավինյանն ասաց․ «Հայտարարության մեջ իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստում, որ նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն իմ խորհրդականն է, իսկ պարոն Պետրոսյանի դիտարկումը, թե հետընթաց կա այդ ոլորտում, կարծում եմ, որ նա, չլինելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին։ Դժվար թե հարակից ոլորտ ղեկավարելով  կարող ես բոլոր խնդիրներին ծանո թլինել, այդպես չէ»։

Հարցին՝ իր մեղքի բաժինը տեսնո՞ւմ է, Ավինյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, սակայն իր համար էլ այս հայտարարությունը ինքնին ինձ համար անհասկանալի էր։

Ավինյանը նշեց՝  Սարհատ Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական էր գնահատում։

Փոխվարչապետի փոխանցմամբ՝ Իսկ Սարհատ Պետրոսյանին այլ պաշտոնի նշանակելու հարց չի դիտարկվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի  դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես հիմնական պատճառաբանություն նշելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել. Վազգեն Մանուկյան
Շփումները կարեւոր են կարծիքներ ձեւավորելու եւ համերաշխության համար, ասել է Վազգեն Մանուկյանը...
Այն մեթոդները, որոնցով այսօր դատավորներն աշխատում են, ուղղակի միջնադար է. Աղվան Վարդանյան
Հայաստանն այսօր իրավական պետություն չէ...
Այսօր իշխանությունից դուրս կան 5-6-7 տարբեր ուժային կենտրոններ, որոնց մտահոգությունները նույնն են. Աղվան Վարդանյան
Բանակցությունները, փաստորեն, մտել են փակուղի, իսկ դա կարող է մեծացնել պատերազմի վտանգը...
«Հրապարակ». Մնացել է 3 աղմկոտ ձերբակալություն՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան եւ Միքայել Մինասյան
Հստակ պատասխան են ակնկալում Ստամբուլյան կոնվենցիայի ճակատագրի հետ կապված՝ վավերացնո՞ւմ եք, թե՞ ոչ...
«Ժողովուրդ». Պլան Գ՝ Հրայր Թովմասյանին ուղարկել թոշակի
Բայց Բադասյանը մտահոգվել է, որ այս մոդելը հնարավոր չի լինի կիրառել...
«Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. Փաշինյանը խիստ հրահանգ է տվել
Քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն...