News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Որեւէ գումար հարկատուների հաշվին չի տրամադրվելու  Ryanair ընկերությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Օդի տուրքի» արտոնությունը, որ սահմանել ենք, սահմանել ենք բոլոր ընկերությունների համար, որոնք կսպասարկեն նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել նախորդ 12 ամիսների ընթացքում, ոչ մի ուրիշ արտոնություն չի տրամադրվել»,-նշեց նա։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ շահույթ է ակնկալում ընկերությունը, Ավինյանը պատասխանեց․ «Ես բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց նմանատիպ ընկերությունների ամբողջ տրամաբանությունը այն է, որ դրանք կենտրոնանում են էֆեկտիվության վրա»։

Դիտարկմանը, որ հնարավոր է Ryanair-ը մենաշնորհային դիրք ստանա եւ մյուս ընկերություններին դուրս մղի, փոխվարչապետը արձագանքեց․ «Արտոնությունը սահմանված չէ մեկ ընկերության համար, այլ ուղղության համար, որը նոր դաշտ է ստեղծում, որ մրցակցությունը բարելավվի եւ նոր խաղացողներ մտնեն շուկա։ Միայն խոսվում էր Եվրամիության եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով հավելյալ աջակցության  մասին, որը կրկին հարկատուները չեն վճարելու»։

Ավինյանը նաեւ շեշտեց՝ Հայաստանի նման երկիրը ունի խնդիր իր կապերը օդային ճանապարհով ամրապնդելու, ուղիղ չվերթների քանակը ավելացնելու եւ երկրորդ ուղղությունը, որ պետք է զարգացնենք, տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումն է, որի մասին 1-2 տարի հետո կարող ենք խոսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ