News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտել է Բաքվի ոստիկանության բռնությունը Բաքվում հոկտեմբերի 19-ին։ Այս մասին տեղեկացնում է contact.az-ը։

«Իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Բաքվում հանգստյան օրերին, որտեղ ոստիկանությունը դաժանաբար ցրել է չարտոնված հանրահավաքները, լուրջ անհանգստություն են առաջացնում ոստիկանության վարքագծի եւ Ադրբեջանում խաղաղ բողոքի մարդկանց իրավունքի առումով»,- ասվում է հայտարարությունում։

«Հոկտեմբերի 19-ին ընդդիմության փորձերը՝ հանրահավաք անցկացնել քաղաքի կենտրոնում, բախվել են ոստիկանության բռնությանը։ Տեղեկացվում է, որ մոտ 100 մարդ (իշխանությունների տվյալներով՝ 60), ներառյալ ընդդիմության ղեկավարը, ձերբակալվել է, ընդ որում՝ նրանցից ոմանք՝ հանրահավաքի նախօրեին։

Մարդկանց թույլ չեն տվել միանալ խաղաղ ցույցին, քանի որ մետրոյի երեք կայարան փակվել էր, իսկ գլխավոր փողոցները շրջափակել էր ոստիկանությունը։

Հոկտեմբերի 20-ին  ցրվել է նաեւ ընտանիքում բռնության դեմ խաղաղ ցույցը։ Բողոքի տեսագրությունը խոր տագնապ է առաջացնում, հատկապես հաշվի առնելով բողոքի նպատակը, այն է՝ կոչ վավերացնելու Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիան։

Ես դատապարտում եմ  իրավապահ մարմինների կողմից ուժի անիրավաչափ կիրառումը եւ համառորեն կոչ եմ անում իշխանություններին ապահովել դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունների արդյունավետ հետաքննության անհապաղ իրականացումը։

Իշխանությունները նաեւ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն խաղաղ ցուցարարների դեմ իրավապահ մարմինների կողմից անիրավաչափ ուժի կիրառումը կանխելու համար եւ ապահովեն հավաքների ազատության իրավունքի լիակատար ապահովումը։

Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված՝ հանրային ցույցերի անցկացման մասին իրազեկման ընթացակարգը պետք է կիրառվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան, եւ նման ցույցերի անցկացման համար չի պահանջվի թույլտվություն։ Իշխանությունները պետք է  ձգտեն աջակցել եւ պաշտպանել հանրահավաքները կազմակերպիչների համար նախընտրելի վայրում։

Ես նաեւ անհանգիստ եմ, որ հոկտեմբերի 19-ին հանրահավաքի անցկացման վայրում անջատվել է ինտերնետը, եւ բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողները վիրավորվել են։ Ես կոչ եմ անում իշխանություններին մեծ ուշադրություն հատկացնել կարծիքների արտահայտման ազատության իրավունքին։

Ես հասկանում եմ, որ կալանավորվածների մեծ մասը ազատ է արձակվել, եւ կոչ եմ անում իշխանություններին ազատ արձակել խաղաղ ցուցարարներին, որոնք դեռեւս կալանքի տակ են»,- նշել է Միյատովիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էմին Երիցյանը դարձել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ
Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ…
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես արդարադատության բնագավառում…
ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները
ԵԽԽՎ-ն անհանգստացած է Ադրբեջանում ուժի կիրառման փաստերով...
Ստամբուլյան կոնվենցիայի եւ Հայաստանի սահմանադրության միջեւ հակասություններ չկան․ ԵԽ գլխավոր քարտուղար
Դա շատ կարեւոր է հենց Հայաստանի համար, որը կարող է ինքնիշխան որոշում կայացնել վավերացման մասին․․․
Աշխատանքային միգրանտները մեծածավալ տրանսֆերներ են ապահովում սեփական երկրների համար. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաեւ այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է…
Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Ա. Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ...