News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում եւ վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից եւ Արցախից: Սա Տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է:

Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է, եւ այս մշտադիտարկման նպատակն էր ստուգել-հասկանալ, թե կենդանի վաճառողները որքանով են տիրապետում այն պահանջներին ու պայմաններին, որոնք իրենք պետք է պահպանեն անասնաշուկա կենդանիներին տեղափոխելու համար:

ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կառույցի տեսուչների, մարզի անասնաբույժների, ՀՀ ոստիկանության կարանտինային վաշտի ներկայացուցիչների կողմից անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում անցկացվող միջոցառումներին հետեւել են նաեւ ՍԱՏՄ ղեկավարությունը եւ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Ինչպես նախորդ այցի ժամանակ խոստացել էր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնաշուկա էր բերվել նաեւ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջիկ լաբորատորիան:

Մասնագետները ստուգել են, թե արդյոք կենդանի վաճառողների մոտ առկա է անասնաբուժական Ձեւ 1 վկայականը, որը փաստում է մինչեւ տեղափոխումը կատարված բուժկանխարգելիչ հետազոտությունների եւ կենդանու առողջ լինելու մասին: Ամբողջ անասնաշուկայում այդ վկայականն ունեցել է խոշոր եղջերավոր կենդանի վաճառող միայն մեկ քաղաքացի:

Մյուսներն արդարանում էին, թե չեն իմացել ուղեկցող փաստաթուղթն ունենալու անհրաժեշտության մասին, թեեւ պնդում էին, որ իրենց գյուղերում անասնաբույժները բարեխղճորեն կատարում են պատվաստման եւ կանխարգելման բոլոր պետական միջոցառումները: ՍԱՏՄ մասնագետներն ու տեսուչները շուկայում բաժանել են տեղեկատվական թերթիկներ կենդանիներին տեղափոխելու պահանջների, ինչպես նաեւ անասնաշուկայի շահագործմանը վերաբերող պայմանների մասին:

Անասնաշուկայում անցկացվել է բրուցելոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ հետազոտություն. կատարվել է արյան ընտարանքային նմուշառում եւ հետազոտվել տեղում՝ շրջիկ լաբորատորիայում: Բրուցելոզ չի հայտնաբերվել:

Գյուղացիների վերաբերմունքը զգուշավոր է եղել, պնդել են, թե առաջին անգամ է այստեղ այսպիսի լայնամասշտաբ գործողություն արվում, սակայն, բացատրական ու խորհրդատվական աշխատանքներից, տեղեկատվական թերթիկներին ծանոթանալուց հետո, նկատել են, որ իրենք էլ դեմ չեն լինի ավելի բարեկարգ վայրում, օրենսդրության պահանջներին համապատասխան միջավայրում կենդանիներ գնել ու վաճառել: Նաեւ վստահեցրել են, որ գյուղի անասնաբույժից կպահանջեն կենդանու տեղափոխման համար անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը:

Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում՝ տեղական ինքնակառավարման մարմնինների եւ իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ: Այս պահին Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ քայլեր են արվում անասնաշուկայի տարածքը ցանկապատելու, նորմալ պայմաններ ապահովելու եւ կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
Դմիտրի Լադիկով-Ռոևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հակիրճ ներկայացնելով բանկի գործունեությունը, տեղեկացրել է, որ տարեցտարի...
ՊԵԿ-ի կայքում հրապարակվել են էլեկտրոնային ուղեցույցներ. Հարկերի մասին մատչելի տեղեկատվություն
Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում…
Կայացել է բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 6-րդ աշխատաժողովը
Աշխատաժողովը մեկնարկել է Հարթակի կազմի համալրման պաշտոնական արարողությամբ՝ Հարթակի նոր գործընկեր է դարձել «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Վարչապետը Հռոմում հանդիպել է Իտալիայի արտաքին առեւտրի պետական գործակալության նախագահի հետ
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ ընթացիկ տարում տնտեսական կապերի…
Հայաստանում վերջին տարիներին վերականգնվել է 200 հա անտառ. պաշտոնյա
Ծրագրի նպատակն է ՀՀ Կառավարությանը եւ բնակչությանն աջակցել գտնելու ՀՀ կենսաբազմազանության եւ էկոհամակարգի ավելի կայուն կառավարման նոր ռազմավարություններ…
Ամենաշատ