News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ոստիկանին սպանելու, մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար կալանավորված եղբայրները   նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել էին երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել էին։ Ոստիկանության ծառայողները հետապնդել և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել էին նրանց։ Բռնված անձինք դիմադրել էին։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։

Վերջիններս դեպքի վայրից դիմել էին փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացավ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Դեպքից ժամեր անց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Պռոշյան գյուղի իրենց տնից հայտնաբերվեցին ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեցին 2001 և 2003 թվականներին ծնված եղբայրներ։

Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվեց ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը։

Ի դեպ, նշենք, որ բերման ենթարկված անձինք նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով։

Բացի այդ, պարզվել է նաև, որ եղբայրները տեղի ունեցածից րոպեներ առաջ կոտրել են Ազատության պողոտայի գեղեցկության սրահներից մեկի պատուհանը, մտել ներս ու հափշտակել մազ կտրելու էլեկտրական սարքեր ու փող։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է Ազատության պողոտայում և առգրավվել։

Եղբայրները ձերբակալվել են։

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինուհին ներկայացել է որպես Պուտինի կին եւ փորձել մտնել Կրեմլ
Պուտինի կին ներկայացող ուկրաինուհուն տեղավորել են հատուկ հիվանդանոցում...
Սուպերմարկետից գողացել է երկու շիշ խմիչք, մեկ տուփ սափրիչ, իսկ բենզալցակայանում փորձել է գողանալ աշխատակցի բջջայինը
Ոստիկանների կասկածները հիմնավորվեցին…
Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է.այրվել է 250 քմ տարածք
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշվարկ...
Բնակարանային գողությունը բացահայտվեց. որդին խոստովանել է
Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մոր բացակայության ժամանակ 32-ամյա որդին է փողը վերցրել պահարանից…
Երեւանի կենտրոնում հրդեհի հետեւանքով այրվել է 250 մետր քառակուսի տարածք. ԱԻՆ փրկարար ծառայության պետ (ֆոտոռեպորտաժ)
Որ մարդկային գործոնի արդյունք է, միանշանակ է…
Տրամադրել են «Բրաբուս» ավտոմեքենա, զենքեր, հարկ եղած դեպքում կկարենք մարդկանց վրա. «Դոն Պիպոյի» գործով վկայի ցուցմունքը
Արթուր Ասատրյանի գործով դատական նիստին շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը…
Ամենաշատ