News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ քննարկում է տարբերակը, որը թույլ կտար Սիրիայի հյուսիս-արեւելքում թողնել ոչ մեծ թվաքանակով ամերիկյան զորքեր, հայտնում է Associated Press-ը: 

Նա նշել է, որ այս հարցը քննարկվում է նավթային հանքավայրերի անվտանգությունը պահպանելու եւ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարը շարունակելու նպատակով:

Նա հայտնել է, որ առայժմ վերջնական որոշում չի ընդունել եւ այն չի ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Քաբուլում մամուլի ասուլիսի ժամանակ Էսփերը նշել է, որ որոշ զորքեր դեռեւս չեն հասցրել հանել Սիրիայի հյուսիս-արեւելքից:

Նա նշել է, որ Սիրիայի քուրդ զինյալների հետ աշխատում է նավթային հանքավայրերը անվնաս վիճակում պահպանելու հարցի շուրջ, որպեսզի դրանք չհայտնվեն ԻՊ վերահսկողության ներքո:

Էսփերի խոսքով՝ առաջինը դուրս կբերվեն Քոբանիի շուրջը տեղակայված զորքերը, իսկ Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղակայված մյուս զորքերը դեռեւս կմնան քաղաքներում, որոնց կողքին նավթային հանքավայրեր կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիան Թուրքիային մեղադրել է Աստանայում եւ Սոչիում ձեռք բերված համաձայնագրերի խախտման մեջ
Սիրիան համաշխարհային հանրությանը խնդրել է Անկարային ստիպել դադարեցնել ագրեսիվ գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում...
Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին
«Ստեղծվել է 145 կմ երկարությամբ եւ 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի: «Խաղաղության աղբյուր» գործողությունների շրջանում արեւելքից եւ արեւմուտքից հարձակումները շարունակվում են...
Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները
Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ կասկածի տակ չի դնի Սիրիայում Ռուսաստանի աշխատանքն ու մտադիր չէ ...
Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայում իրանական օբյեկտներին հասցված հարվածները
Ես հասկացրեցի, որ ով էլ մեզ վնաս պատճառի, նրան ցավոտ պատասխան հարված կհասցնենք…
Հանրապետական սենատորները «ջերմ» ընդունելություն ցուցաբերեցին Էրդողանին Օվալաձեւ կաբինետում
Լինդսի Գրեմը խիստ քննադատեց Էրդողանին...
Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կարող են հանգեցնել էթնիկական աղետի. Ասադ
Թուրքիայի գործողությունները կարող են էթնիկական աղետի պատճառ դառնալ Սիրիայի հյուսիս-արեւելքում...
Ամենաշատ