News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վաղարշապատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի 34-ամյա տղամարդու, որը հուլիսի 19-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:

Նույն օրը Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Սոչի-Երեւան չվերթով Հայաստան է վերադարձել եւ Վաղարշապատի բաժին ներկայացել Արաքս գյուղի 38-ամյա մի բնակիչ, որը սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նուրսուլթան-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 56-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Օմսկի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի մեղադրանքով:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.15-ին, Իրանից ժամանելիս Հայաստանի պետական սահմանը հատելիս «Ագարակ» սահմանային անցակետի ծառայողները հսկիչ անցագրային կետից բերման են ենթարկել Նորվեգիայի Թագավորության երկու քաղաքացու՝ 26 եւ 36 տարեկան: Նրանք այս տարվա օգոստոսի 2-ից Նորվեգիայի Թագավորության կողմից միջազգային կարգով հետախուզվում էին իրենց պետության քրեական օրենսգրքի 231-րդ եւ 232-րդ հոդվածների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 02.45-ին, Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժանմունք է ներկայացել Կրիվոյի փողոցի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով:

Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 20-ին կամավոր բաժին է ներկայացել Նոր Խարբերդի բնակիչ 28-ամյա մի տղամարդ, որը հոկտեմբերի 14-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալիֆոռնիայում տանը ֆուտբոլ նայելիս հրաձգության հետեւանքով զոհվել է 4 մարդ, 6-ը վիրավորվել է
Հրաձգության հետեւանքով չորս մարդ զոհվել է...
«Honda Elysion»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը...
Մեղրաձորի Ձորակն թաղամասում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ...
Մեքենաների ջարդ Երեւանում. Mercedes-ը բախվել է կայանված BMW-ին, Mini cooper-ին եւ Wrangler-ին. կան վիրավորներ (ֆոտո)
Երեւանում, նոյեմբերի 17-ին, ավտոմեքենաների ջարդ է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 23-ամյա Արմեն Մ.-ն...
Հրդեհների ծավալները չեն նվազում. Փրկարարները մարել են 18,7 հա տարածքներում բռնկված հրդեհները
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել
31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել
Հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սեւ մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ…