News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի լուծման մեր պատկերացրած քաղաքակիրթ լուծման տարբերակը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Արդարադատության նախարարությունը զբաղվում է օրենքների մշակմամբ, մենք օրենքի նախագիծը մշակել ենք։, որը շուտով կքննարկվի կառավարությունում եւ կուղարկվի Ազգային ժողով»,-նշեց նա՝ նկատի ունենալով վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը։

Իսկ դիտարկմանը, որ ՍԴ դատավորները չեն ցանկանում անցնել վաղ կենսաթոշակի, նախարարն արձագանքեց․  «Ես որեւէ մեկի կարծիքից տեղյակ չեմ, բացի Ալվինա Գյուլումյանի կարծիքից, որտեղ հստակ ասել է, որ չի պատրաստվում վաղ թոշակի գնալ»։

Հարցին՝ հնարավո՞ր է ՍԴ ճգնաժամի հարցը դիտարկվի սահմանադրական փոփոխությունների համատեքստում, նա նշեց․  «Սահմանադրական  փոփոխություններ կատարելու համար ձեւավորվելիք հատուկ խումբը եթե անդրադառնա ՍԴ կազմավորման նոր մոդելի կամ նմանատիպ փոփոխություններ կատարելուն եւ քաղաքական ուժերի հավանությանն արժանա, հնարավոր է նաեւ դրա շրջանակներում լուծումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ