News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կարմիր գիծը հատվում էր այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին ստիպում էին հրաժարական տալ նոր Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում են ստալինյան բռնաճնշումների հետ, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց․ «Ցինիկ հայտարարություն է։ Իրենք ամեն բան արել են իրենց կուսակցական ընկերոջը ՍԴ դատավոր հավերժ ընտրելու համար: Նրանք շատ լավ գիտեն, թե ով է Հրայր Թովմասյանը, ով լավ տեղյակ է այն հանցագործությունների շարքի մասին, որոնք այն ժամանակ տեղի են ունեցել եւ արել են այդ կուսակցության շատ  ներկայացուցիչներ: Սրանով է պայմանավորված նրանց աջակցությունն իրենց վերջին մոհիկանին»:

Վարչապետի մամուլի խոսնակը շեշտում է՝ Հանրապետականները քաջ գիտակցում են, որ փոփոխությունները, որոնք անպայման գալու են նաեւ ՍԴ, «ամբողջությամբ մերկացնելու են նաեւ այն ժամանակաշրջանի խախտումները, որոնց կառչելով ՀՀԿ-ի մնացորդները փորձում են պահպանել իրենց փոքր ազդեցությունը, որը դեռ կա»:

Պնդումներին, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելով, նրա հայրական տուն ԱԱԾ քննիչների այցով  կարմիր գիծ է հատվում, նա պատասխանել է․ «Կարմիր գիծը անցնում էին այն ժամանակ, երբ ՍԴ նախկին նախագահին Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ ստիպում էին հրաժարական տալ, որ Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում: Թող պատմի, հանրությանը ներկայացնի, թե ինչպես է ընտրվել ՍԴ նախագահ, ինչպես է աջակցել Սերժ Սարգսյանին, որ այնպիսի սահմանադրություն ներկայացվեր հանրությանը, որ երաշխավորեր նրա հավերժ կառավարումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ