News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Անցումային արդարադատության մոդելում դրված չէ պատժիչ նպատակը, այսինք պատժելու, հետապնդելու, քրեական գործեր հարուցելու նպատակ չի հետապնդելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դա արված է նրա համար, որ ի վերջո հնարավոր լինի որոշակի գնահատական տալ ընտրությունների կեղծման կամ սեփականությունից զրկելու այն դեպքերին, երբ որ դրանք ակնհայտ ապօրինի են եղել, մտածել տուժողների խախտված իրավունքները վերականգնելու մասին, որը  կարող է լինելու  դրամական փոխհատուցում տալու ձեւով կամ որեւէ այլ ձեւով»,-նշեց նա

Խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի  մասին, նախարարն ասաց՝ բացառապես քաղաքացիաիրավական գործիք է․ «Այն որեւէ կապ չունի քրեաիրավական ներգործության միջոցների հետ։ Այն միջոց է, որով հնարավոր է ապօրինի ծագման ՝ պետությունից կամ տուժողից գողացված գույքը վերադարձնել տուժողին կամ պետությանը, այսինքն այն պատժիչ բնույթ չունի։ Եթե որեւէ մեկը գողացված գույք ունի եւ անհանգստանում է այդ գույքի մասով, ճիշտ է անում, պետք է շարունակի անհանգստանալ, քանի դեռ այս գույքն ամբողջությամբ չի վերադարձվել»։

Բադասյանը նաեւ շեշտում է՝ խոսքը հարուստ մարդկանց մասին չէ․ «Մենք շատ են հարգում եւ կոչ ենք անում նրանց ավելի հարստանալ օրինական միջոցներով, վճարել պետությանը հարկերը, բարգավաճել։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք կոռուպցիոն ճանապարհով գույք են կուտակել, որը ենթակա է բռնագանձման»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ