News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Չինաստանն առաջին անգամ առաջ է անցել ԱՄՆ-ից առավել ունեւոր մարդկանց թվով։ Այս մասին ասվում է Global Wealth Report от Credit Suisse-ի ամենամյա հաշվետվությունում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ինչպես հետեւում է հետազոտությունից, 2019 թվականի կեսի դրությամբ Չինաստանում աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ-10 տոկոսում հայտնված քաղաքացիների թիվը կազմել է 100 մլն մարդ։ Իսկ ԱՄՆ-ում, փորձագետների տվյալներով, այդ թիվը 99 մլն մարդ է։

«Չնայած Միացյալ Նահանգների եւ Չինաստանի առեւտրային տարաձայնություններին՝ վերջին 12 ամիսներին, երկու երկրները հասել են զգալի հաջողությունների բաերեկցության բաձրացման գործում՝ 3,8 եւ 1,9 տրլն դոլար համապատասխանաբար»,- Credit Suisse-ի ներկայացուցչին մեջբերում է Reuters-ը։

Ընդ որում՝ համաձայն Credit Suisse-ի տվյալների՝ ԱՄՆ-ը Չինաստանից առաջ է միլիոնատերերի ընդհանուր թվով։ ԱՄՆ-ում նրանք 18,6 մլն են, Չինաստանում՝ միայն 4,4 մլն։

Բանկի փորձագետների գնահատմամբ, 2019 թվականին միլիոնատերերի թիվն ընդհանուր առմամբ ավելացել է ավելի քան 1 մլն մարդով՝ նախորդ տարվա համեմատ (45,6-ից հասնելով 46,8 մլն մարդու)։

Փետրվարին չինական Hurun հետազոտական ընկերությունը ներկայացրել էր հաշվետվություն, որի համաձայն՝ աշխարհի միլիարդատերերի 27 տոկոսը չինական ծագում ունի։ 2018-ին միլիարդատերերի ցուցակը կրճատվեց 430 մարդով, եւ կորուստների կեսը Չինաստանինն էր։ Միլիարդատերերի ընդհանուր թիվը Չինաստանում, Հոնկոնգում եւ Թայվանում 2019 թվականի սկզբի դրությամբ կազմում էր 658, իսկ ԱՄՆ-ում՝ 584։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել