News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի եւ մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդոուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնական ուղենիշները, որոնք ընկած են ոլորտային բարեփոխումների հիմքում։ Նախարարի խոսքով, կրթական ոլորտում հիմնաքարային է ներառականության սկզբունքը, քանի որ կրթությունը պետք է բոլորի համար հասանելի լինի։ Մեկ այլ կարեւոր ուղղություն է տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում, եւ նախարարությունը հետեւողական աշխատանքներ է իրականացնում արհեստական բանականության գործիքները համակարգում ներդնելու նպատակով։

Անդրադառնալով կանանց ներգրավվածության հարցին՝ նախարարն ընդգծել է, որ հատկապես STEM առարկաների տեսանկյունից Հայաստանն առաջատար դիրքերում է, քանի որ տարեցտարի ավելի շատ  կին ներկայացուցիչներ են նախընտրում այդ ուղղությունը, ի տարբերություն համաշխարհային միտումների։

Ա. Հարությունյանը կարեւորել  է նախարարության նախաձեռնած՝ նախադպրոցական կրթության, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ու գիտության մասին օրենքների փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան առաջիկա տարիներին ապահովել նախակրթարաններում երեխաների շուրջ 70 տոկոսի ընդգրկվածությունը եւ հետազոտական գործունեությունը եւ գիտությունը վերադարձնել բուհեր։

ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի եւ մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդոուն ողջունել է բարեփոխումների՝ նախարարության տեսլականը եւ նշել, որ այն խնդիրները, որոնց բախվում է Հայաստանի կրթության համակարգը, առկա են նաեւ ԵՄ երկրներում եւ դրանք հնարավոր է լուծել համագործակցության ճանապարհով։

Թեմիս Քրիստոֆիդոուն, մասնավորապես, նշել է, որ բուհերի միջազգայնացման եւ գիտության զարգացման ոլորտներում Հայաստանի եւ ԵՄ միջեւ առկա են գործակցության բազմաթիվ հնարավորություններ, եւ ընդգծել՝ շատ կարեւոր է, որ այնպիսի ծրագրերը, ինչպիսին է օրինակ Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագիրը, շահառուների հնարավորինս լայն շրջանակ ընդգրկեն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ մշակույթի ոլորտին։ Նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է կրթության եւ մշակույթի փոխկապակցվածության կարեւորությունը, եւ պատմել Հայաստանում իրականացվող այնպիսի կրթամշակութային ծրագրերի մասին, ինչպիսիք են Դպրոցական աբոնեմենտային համակարգը, «Քո արվեստը դպրոցում» եւ «ԴասA» նախագծերը։ Ի պատասխան՚ ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի եւ մշակույթի հարցերով գլխավոր տնօրենը նշել է, որ այս ասպարեզում Հայաստանի ունեցած ձեռքբերումներն անվիճելի են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լրատվամիջոցների ներկայացուցիչները Ռիգայում քննարկել են անկախ ԶԼՄ-ների ռազմավարությունները․ Արեւելյան գործընկերություն
Մեդիա-համաժողովը Արեւելյան գործընկերության երկրներում անկախ ԶԼՄ-ների կենսունակության բարձրացման ռազմավարությունը քննարկելու հնարավորություն է ընձեռել․․․
Փաշինյանն ու Մակրոնը առանձնազրույցում քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը (ֆոտո)
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար…
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես եկել են ողջույնի խոսքով եւ երկուստեք կարեւորել նման...
ԵՄ-ը ներկայացրել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման համակարգը
ԵՄ ԱԳ նախարարները մեխանիզմ են ընդունել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել անձանց կամ կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են ածխաջրերի պաշարների անօրինական հորատման համար...
Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին. անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին
Նոյեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին...
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
«Խորհուրդը երկարաձգել է Վենեսուելայի դեմ սահմանափակող միջոցները մեկ տարով՝ մինչեւ 2020-ի նոյեմբերի 14-ը»...