News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Քրեակատարողական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ամենամեծ երաշխիքը աշխատավարձերի բարձրացումն է եւ օրենքի խստացումը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանը:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21–ին  ՔԿՀ ծառայության 100-ամյակին նվիրվաված միջոցառման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ արդեն պատրաստ է նախագիծը եւ կա քաղաքական որոշում ՔԿՀ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ:

Անդրադառնալով սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում, այդ թվում «Նուբարաշեն» ՔԿՀ–ում արձանագրված անհնազանդության դեպքերին, Սամվել Մկրտչյանն ասաց, որ կալանավորների դժգոհությունները պայմանավորված են եղել օրենսդրական փոփոխություններով։ «Բնականաբար այդ նախագիծը պետք է կալանավորների մոտ նման ռեակցիա պետք է առաջացներ»,–ասաց նա՝ նկատի ունենալով վերջերս շրջանառության մեջ դրված «Օրենքով գողերի» համար պատիժ նախատեսող նախագծի մասին։

Սամվել Մկրտչյանի խոսքով «Օրենքով գողերին» զսպող նախագիծը պայքարելու է քրեական ճանապարհով ապրող անձանց դեմ։

«Օրենքը պայքարելու է այն անձանց դեմ, որոնց համար հանցագործությունը արհեստ է, աշխատանք։ Օրենքը պարտադիր պետք է լինի, որպեսզի կարողանան պայքարել, դասակարգումը պարտադիր է»,–ասաց նա։

 Հարցին, թե ինչպե՞ս են ապացուցելու, որ տվյալ անձը «Օրենքով գող» է, Մկրտչյանը պատասխանեց.

«Ապացուցման խնդիրը պետք է լուծեն համապատասխան մարմինները, մեր ֆունկցիան նրանց պատժի կրումն ապահովելն է։ Երբ օրենքը ընդունվի, իրենք կկարողանան համապատասխան հիմնավորումներ գտնել եւ կիրառել օրենքը»,–ասաց նա։

Հարցին, արդյոք «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ներկայումս կա՞ն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, ՔԿՀ պետը բացասական պատասխան տվեց։

 «Նուբարաշենի» կալանավայրի պետը բացատրեց նաեւ «օրենքով գողի» եւ քրեական հեղինակության տարբերությունը։ Նրա խոսքով՝ տարբերությունը քրեական աշխարհի դասակարգման մեջ է։

 Հարցին, արդյոք ճիշտ է քրեական աշխարհում չգրված օրենքները ամրագրելը եւ դրանց իրավունքի ուժ տալը, Մկրտչյանը պատասխանեց.

«Իրավունքի ուժ մենք տալիս ենք պայքարելու համար, որպեսզի պետությունում օրենքի գերակայություն հաստատենք»։

Խոսելով կրկնահանցագործությունների  դեպքերի մասին, ՔԿՀ պաշտոնյան նշեց.

«Կան հանցագործ աշխարհի կյանքով ապրող մարդիկ, որոնց համար դա ամենօրյա կյանք է, հանցագործությունների ռեցիդիվի դեմ մենք պետք է պայքարենք  խստացնելով օրենքը, եթե մարդը կրկնահանցագործ է, նրա համար օրենքն ավելի խիստ պատիժ է նախատեսում»։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Ըստ նախագածի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալիֆոռնիայում տանը ֆուտբոլ նայելիս հրաձգության հետեւանքով զոհվել է 4 մարդ, 6-ը վիրավորվել է
Հրաձգության հետեւանքով չորս մարդ զոհվել է...
«Honda Elysion»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը...
Մեղրաձորի Ձորակն թաղամասում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ...
Մեքենաների ջարդ Երեւանում. Mercedes-ը բախվել է կայանված BMW-ին, Mini cooper-ին եւ Wrangler-ին. կան վիրավորներ (ֆոտո)
Երեւանում, նոյեմբերի 17-ին, ավտոմեքենաների ջարդ է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 23-ամյա Արմեն Մ.-ն...
Հրդեհների ծավալները չեն նվազում. Փրկարարները մարել են 18,7 հա տարածքներում բռնկված հրդեհները
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել
31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել
Հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սեւ մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ…