News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն անհանգստացած են Բաքվում ոստիկանության կողմից չարտոնված հանրահավաքի ցրման ժամանակ կիրառված ուժի առնչությամբ եւ կոչ են արել ազատ արձակել ակցիայի ժամանակ կալանավորվածներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում իշխանություններին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատ արձակել բոլոր անօրինական կալանավորվածներին եւ հետաքննել ենթադրյալ խոշտանգումների եւ ոչ ճիշտ վերաբերմունքի դեպքերը»,- ասվում է Շտեֆան Շենահի (Ավստրիա) եւ Ռոջեր  Գեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարությունում, որոնք ոստիկանության գործողություններն անվանում են «անիրավաչափ եւ անհամամասնական»։

Իրենց հայտարարությունում խորհրդարանականները պնդում են, որ փողոցային ակցիայից մեկ օր առաջ կալանավորվել էին Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առնվազն տասը անդամներ, նրանք դատապարտվել էին 60 օրվա վարչական կալանքի։ Նրանք նաեւ ներկայացրել են չհաստատված տվյալներ կտտանքների մասին, որոնք կիրառվել են հանրահավաքում կալանավորվածների հանդեպ, եւ հավաստիացնում են, որ որոշ կալանավորվածների գտնվելու վայրի մասին մինչ այժմ տվյալներ չկան։

«Այս տխուր իրադարձությունները պետք է դիտարկել հավաքների ազատության շարունակվող խախտումների եւ սահմանափակումների (առավել ընդհանուր) իրադրության համատեքստում, որոնք խոչընդոտում են կառավարության քննադատների եւ հակառակորդների գործունեությանը»,- գրում են պատգամավորները։

Հոկտեմբերի 19-ին ոստիկանությունը Բաքվում կասեցրել է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» (ԴՈւԱԽ) ընդդիմադիր կազմակերպության փորձը՝ չարտոնված հանրահավաք անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում, կալանավորվել է 60 մարդ։

Նախօրեին Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը հանդես են եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով ընդդիմությանը, որ բոլոր հակաիրավական գործողությունները վճռականապես կկասեցվեն եւ օրինախախտների դեմ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված լուրջ միջոցներ, ներառյալ քրեական պատասխանատվության ենթարկելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էմին Երիցյանը դարձել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ
Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ…
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես արդարադատության բնագավառում…
Եվրոպայի խորհրդի հանձնակատարն անհանգիստ է Ադրբեջանի իշխանությունների գործողություններից
Դունյա Միյատովիչը դատապարտել է Բաքվի ոստիկանության բռնությունը...
Ստամբուլյան կոնվենցիայի եւ Հայաստանի սահմանադրության միջեւ հակասություններ չկան․ ԵԽ գլխավոր քարտուղար
Դա շատ կարեւոր է հենց Հայաստանի համար, որը կարող է ինքնիշխան որոշում կայացնել վավերացման մասին․․․
Աշխատանքային միգրանտները մեծածավալ տրանսֆերներ են ապահովում սեփական երկրների համար. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաեւ այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է…
Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Ա. Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ...