News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Աֆղանցիները չպետք է Սիրիայի հյուսիսային մասից Ամերիկայի հանկարծ եւ վիճելի հեռանալը մեկնաբանեն որպես Աֆղանստանի համար նախադեպ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, հայտնում է AFP-ը։

Պենտագոնի ղեկավարը նաեւ ակնարկել է, որ Սիրիայում կարող է մնալ ամերիկյան զինվորականների մի մասը, որպեսզի պահպանի նավթային հանքավայրերը, սակայն ընդգծել է, որ որոշումը դեռեւս ընդունված է։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արեւելքից 1000 ամերիկյան զինվորականների դուրսբերման մասին, դրանից մի քանի օր անց Թուրքիան հարձակում էր սկսել նախկինում ԱՄՆ-ի կողմից սատարվող Քրդական ինքնապաշտպանական ջոեկատների դեմ։

Այս քայլը առաջացրել էր դիտորդների եւ նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամների վրդովմունքը, որոնք զորքերի հանկարծակի դուրսբերումը համարել էին դավաճանություն քրդական զինյալներին, որոնց ԱՄՆ-ը տարիներով պատրաստել եւ զինել էր Սիրիայում «Իսլամական պետության» ջիհադականների դեմ պայքարի համար։

Ելույթ ունենալով NATO-ի գլխավոր գրասենյակում՝ Էսպերն ասել էր, որ Ամերիկան պահպանում է «վաղեմի հավատարմությունը» Աֆղանստանին՝ նշելով, որ ԱՄՆ քաղաքականության ուղղությունը այս երկրի հանդեպ բոլորովին այլ է։ «Այս բոլորը պետք է վստահեցնի մեր աֆղանցի դաշնակիցներին եւ մյուսներին, որ նրանք չպետք է սխալ մեկնաբանեն մեր գործողությունները Սիրիայի հանդեպ եւ հակադրեն դա Աֆղանստանին»,- ասել է նա։

Նրա խոսքերով, Ամերիկան ուզում է մնալ Աֆղանստանում, քանի որ վերջինս դեռեւս բախվում է «դաժան ահաբեկչական սպառնալիքի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետական սենատորները «ջերմ» ընդունելություն ցուցաբերեցին Էրդողանին Օվալաձեւ կաբինետում
Լինդսի Գրեմը խիստ քննադատեց Էրդողանին...
Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կարող են հանգեցնել էթնիկական աղետի. Ասադ
Թուրքիայի գործողությունները կարող են էթնիկական աղետի պատճառ դառնալ Սիրիայի հյուսիս-արեւելքում...
ԱՄՆ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը Թուրքիայի սահմանին, սիրիական Այն էլ Արաբ քաղաքից
Ամերիկյան զորքերը դուրս են եկել Այն էլ Արաբ քաղաքից...
ԱՄՆ-ն Սիրիայում կպահի մոտ 600 զինծառայողի. Պենտագոն
Թվերը կարող են տատանվել, հատկապես եթե եվրոպացի դաշնակիցները երկրում իրենց ներկայությունն ամրապնդեն…
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Սիրիայում հայ հոգեւորականի եւ նրա հոր սպանության վերաբերյալ
Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին…
ԱՄՆ-ն ցանկանում է Եփրատի արեւելյան ափին քվազիպետություն ստեղծել. Լավրով
ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայում տարածք առանձնացնել Անդրեփրատում եւ այնտեղ ստեղծել առանձին քվազիպետություն…