News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։

Հեռագրում, մասնավորապես, ասվում է.  «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետեւանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին:  Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ եւ աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել