News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Երեւանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերեւույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԼ լրատվական բաժնից։

Նախնական տվյալներով՝ նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 3-ից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 14-ը կնոջը հրամանագրել է ՀՈԱԿ-ի տնտեսվարի, պարուսույցի, ապա նաեւ՝ գեղարվեստական մարզչի հաստիքներում, սակայն վերջինիս կողմից երբեւիցե աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, իր կնիքով հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններով լրացված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց հիման վրա՝ յուրացման եղանակով հափշտակվել է որպես աշխատավարձ դուրս գրված խոշոր չափերի գումար:

Բացի այդ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անվճար ուսուցման ծառայություններ մատուցելու փոխարեն, 2012 թվականից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի տնօրենը կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի դրամահավաք՝ ՀՈԱԿ-ի մի շարք մարզիչների միջոցով սաներից վերցնելով ամսական վարձավճարներ: Ինչպես նաեւ՝  2017թ. սեպտեմբերից մինչեւ 2019թ. օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի պահակների միջոցով կազմակերպությանը պատկանող կայանա¬տեղիում կազմակերպել է կանոնադրությամբ չնախատեսված ձեռնարկա¬տիրական գործունեություն՝ հարակից շենքերի բնակիչներից ավտոմեքենաները նշված տարածքում կայանելու դիմաց գանձելով գումարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 314-րդ հոդվածով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննության ընթացքում նշված ՀՈԱԿ-ի տնօրենը իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից, տվել խոստովանական ցուցմունք եւ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցել պատճառված վնասը՝ ընդհանուր՝ 12.055.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոս Անջելեսում փնտրում են հայ տաքսիստի սառնասիրտ մարդասպանին
«Նոյեմբերի 15-ին ժամը 18:00-ին այս տղամարդը սառնասրտորեն սպանել է տաքսիստ Հովհաննես Փափազյանին: Օգնեք փնտրել նրան»,- ասվում է հայտարարության մեջ...
ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը Խաղաղ օվկիանոսում նավից ավելի քան 2 տոննա կոկաին է առգրավել
Նշվում է, որ առգրավված թմրանյութի արժեքը կազմում է 69 մլն դոլար...
Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին
Հետիոտնը անցել է երթեւեկության համար չնախատեսված հատվածով...
Արմավիր քրեակատարողական հիմնարկում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել
Ինչպես տեղեկացնում է, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի…
Հնդկաստանում բռնացողից կնոջը փրկած անծանոթներն իրենք են անարգել նրան
Կինը երեկոյան այգի է գնացել՝ տղամարդու հետ հանդիպման․․․
Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են.ԱՎԾ տվյալներ
Առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ...