News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի շինություն մուտք գործած և գողություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում անհայտ անձինք, գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող հագուստների վաճառակետի սրահի դուռը և գաղտնի հափշտակել են դրամարկղում առկա գումարը, «Լենովո» ապրանքանիշի համակարգիչը՝ ընդհանուր պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 13.08.19թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում են առերևույթ հանցագործություն կատարած անձինք:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձանց, կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոս Անջելեսում փնտրում են հայ տաքսիստի սառնասիրտ մարդասպանին
«Նոյեմբերի 15-ին ժամը 18:00-ին այս տղամարդը սառնասրտորեն սպանել է տաքսիստ Հովհաննես Փափազյանին: Օգնեք փնտրել նրան»,- ասվում է հայտարարության մեջ...
ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը Խաղաղ օվկիանոսում նավից ավելի քան 2 տոննա կոկաին է առգրավել
Նշվում է, որ առգրավված թմրանյութի արժեքը կազմում է 69 մլն դոլար...
Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին
Հետիոտնը անցել է երթեւեկության համար չնախատեսված հատվածով...
Արմավիր քրեակատարողական հիմնարկում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել
Ինչպես տեղեկացնում է, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի…
Հնդկաստանում բռնացողից կնոջը փրկած անծանոթներն իրենք են անարգել նրան
Կինը երեկոյան այգի է գնացել՝ տղամարդու հետ հանդիպման․․․
Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են.ԱՎԾ տվյալներ
Առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ...