News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման կարծում է, որ անհրաժեշտության դեպքում իր համար էլ այսօր կարող է դժվար լինել աշխատանք գտնելը, հայտնում է CNBC-ը։

«Այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, եթե փորձեն Alibaba-ում աշխատանքի տեղավորվել, դա գործնականում  անհնար կլինի»,- ասել է Ման։ Դա բացատրվում է զբաղվածության միջազգային համակարգի թերություններով, որը շատ մեծ նշանակություն է տալիս ակադեմիական արդյունքներին եւ անարդար կերպով ոչ ստանդարտ մտածողներին հակադրության մեջ է դնում ավանդական մտածողների հետ, ասել է նա։

«Մարդիկ քո մասին կարծիք են կազմում քո դիպլոմից ելնելով։ Նրանք կմտածեն․ «Մենք աշխատակիցներ ունենք Հարվարդից, Սթենֆորդից, իսկ դուք ոչ մի տեղից եք»»,- ասել է նա։

Ման նշել է, որ հանդիպել է բարձր ունակություններով բազմաթիվ մարդկանց, որոնք հեռացվել են լավ աշխատանքից միայն այն բանի համար, որ չեն հասցրել սովորել։ «Ես շատ այնպիսի ձեռներեցների եմ հանդիպել, ինչպիսին ես եմ»,- ասել է նա՝ նշելով իր երկու նախկին գործընկերներին, որոնք այժմ հիմնադրել են Alipay-ը եւ Taobao-ն, որոնց չի հաջողվել անցնել ԱՄՀ-ի կուրսերը միայն այն պատճառով, որ չեն կարողացել հանձնել մաթեմատիկայի քննությունը։

Նման ակադեմիական ստուգողական ցուցակները գնալով ավելի անտեղի են դառնում արագ զարգացող թվային դարաշրջանում, ասել է նա։

«Դուք պետք է արագ հիշեք, դուք պետք է արագ հաշվեք։ Սա այն է, ինչը մեքենաներն այժմ ավելի լավ են անում, քան դուք,- ասել է Ման,- Ինձ անհանգստացնում է, որ 20-30 տարի հետո մեր երեխաները չեն կարողանա գոյություն պահպանել այն կրթության պատճառով, որը մենք նրանց տվել ենք»։

«Մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք լինել նորարար, կառուցողական եւ կրեատիվ, որպեսզի նրանք կարողանան ապրել արհեստական բանականության շրջանում»,- կարծում է Ման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ