News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչված «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայիին:  Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած մեծ մարդասիրության համար՝ նշելով, որ Հայաստանը, որը նույնպես անցել է պատմության արհավիրքների միջով եւ Ցեղասպանություն տեսել, շատ լավ գիտի այն աշխատանքի արժեքն ու նշանակությունը, որ արել է Միրզա Դինային՝ օգնության ձեռք մեկնելով «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում կտտանքների ենթարկվող եզդի կանանց եւ երեխաներին:

Արարատ Միրզոյանը, որն «Ավրորա» մրցանակաբաշխության նախաձեռնության ակունքներում է եղել եւ աշխատել է այդ շրջանակներում, շնորհավորելով Միրզա Դինայիին՝ նշել է, որ իր համար կրկնակի ուրախալի է տեսնել վերջինիս՝ այդ մրցանակը ստացողի դերում:

Միրզա Դինային շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ եզդիական համայնքին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար, ինչպես նաեւ հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին՝ եզդիների հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել