News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը ևս հետաձգվեց. այն կշարունակվի հոկտեմբերի 23–ին, ժամը 16։00–ին։ Այս մասին  NEWS.am–ին տեղեկացրեց Օհանջանյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։

Նշենք, որ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի պաշտպաններն այսօր Վերաքննիչ դատարանում վիճարկում էին ակտիվիստի կալանավորման իրավաչափությունը։

Մութաֆյանը և Օհանջանյանը կալանավորվել են սեպտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ՝ ՔՕ 343-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն Մութաֆյանին և  Օհանջանյանին մեղադրանքն առաջադրվել է 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու համար։

Տպել