News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իրանը դեմ է Սիրիայի ներսում Թուրքիայի կողմից ռազմական բազաների ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին՝ հայտնում է Press TV-ն։

«Թուրքերը կարող են բազա ստեղծել սահմանի իրենց կողմում, սակայն սիրիական հողում բազա ստեղծելը անթույլատրելի է եւ ՄԱԿ անդամի ինքնիշխանության խախտում է հանդիսանում»,- հայտարարել է Մուսավին։

«Սիրիայի ինքնիշխանությունը եւ ամբողջականությունը պետք է հարգվեն տարածաշրջանի բոլոր երկրների կողմից»,- ասել է նա՝ նշելով, որ արդեն գոյություն ունեն տարբեր մեխանիզմներ եւ համաձայնություններ, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայի խնդիրները լուծելու համար։

Մուսավին նշել է, որ Իրանը պատրաստ է խնդիրների լուծման համար ներգրավել սիրիական քրդերին, Սիրիայի կառավարությանը, ինչպես նաեւ՝ Թուրքիային։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել