News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի խոշորագույն ազգային այգում վերջին երկու ամիսների ընթացքում սովից 55 փիղ է սատկել։ Խիստ երաշտը կենդանիներին ստիպում է ուտելիք եւ ջուր փնտրել մոտակա համայնքներում, հաղորդում է AFP-ն։

«Խնդիրն իրական է, իրավիճակն ահավոր է»,- հայտարարել է Ազգային այգիների եւ վայրի բնության վարչության ներկայացուցիչ Տինաշե Ֆարավոն։ Տուժել են նաեւ այլ կենդանիներ, օրինակ՝ առյուծները։

Սա տնտեսական ճգնաժամից տառապող հարավաֆրիկյան այս երկրում վերջին տարիների ամենաուժեղ երաշտն է, որի հետեւանքով սննդամթերքի եւ ջրի դեֆիցիտ է առաջացել։

Ֆարավոյի խոսքերով, երբ կենդանիները հեռանում են Զիմբաբվեի վայրի բնության այգիներից, նրանք ոչնչացնում են ցանքսերը, երբեմն նաեւ սպանում են մարդկանց։ Նա նշել է, որ ընթացիկ տարում ավելի քան 20 մարդ է սպանվել։

Այգու գերբնակեցումը նպաստում է բուսականության ոչնչացմանը, այն կարող է տեղավորել 15 հազար փիղ, այնինչ ներկայում դրանց թիվը հասնում է մոտ 53 հազարի։

Երաշտի պատճառով չորանում են ջրի աղբյուրները։ Վայրի բնության գործակալությունը 400 մետր խորությամբ հորատանցքեր է փորել, որպեսզի կենդանիների համար ջուր գտնի։

«Հիմա մեր կենդանիներին սպառնացող ամենամեծ վտանգը բնակության միջավայրի կորուստն է»,- ասել է Ֆարավոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ