News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը ամերիկյան արտոնագրային հաստատությանը հայտ է ներկայացրել ոչ մեծ սարքի մասին, որը կարելի է մատին կրել։ Ենթադրվում է, որ խոսքը «խելացի» մատանու մասին է, հայտնում է IXBT-ը։

Մատանին ներառում է պրոցեսոր, միկրոֆոն եւ անլար միացման մոդուլ։ Կան նաեւ գործողությունների ֆիքսման հաղորդիչներ եւ ոչ մեծ սենսորային մակերեւույթ, ինչպես նաեւ պտտվող գլխիկ՝ նավիգացիայի համար։

«Խելացի» մատանին ստեղծողների մտահղացմամբ՝ այն միայնակ չի օգտագործվի։ Նմանություններ կան Apple Watch-ի հետ։ Այսինքն այս գաջեթը թույլ կտա կառավարել iPhone-ի եւ iPad-ի որոշ գործառույթներ, նույնիսկ եթե դրանք ձեր ձեռքում չեն։ Փոխգործողությունները կարող են իրականացվել սենսորային գոտու կամ Siri ձայնային հրահանգների միջոցով։

Արտոնագրման հայտի նկարագրության մեջ ասվում է, որ սենսորային էկրաններով սարքերի օգտագործումը կարող է «անհարմար, անարդյունավետ լինել գործունեության եւ հավելվածների որոշակի տեսակների համար», ինչպես նաեւ «անընդունելի լինել մի սոցիալական միջավայրում  կամ նույնիսկ վտանգավոր մյուսում»։ Մատանին վտանգավոր իրավիճակներում ահազանգելու եւ ծանուցումներին ու հաղորդագրություններին արագ արձագանքելու հնարավորություն կտա՝ մնալով աննկատ։

Գրանցված հայտի մասին մանրամասների հրապարակումը չի նշանակում, որ մենք պատրաստի ապրանքը շուտով շաուկայում կտեսնենք։ Դա ընդամենը խոսում է այն մասին, որ ընկերությունը հետաքրքրված է այդ կոնկրետ ոլորտով եւ պատրաստվում է պաշտպանել իր ապագա շահերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ