News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Տեսականորեն այն, ինչ ասում եք, մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է։ 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել իշխող «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով վարչապետի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին հարցին։ 

Պատգամավորը նշել է, որ տեղյակ չէ այդ փաստերից,  ապա խորհուրդ է տվել դիմել այն հանձնաժողովին, որոնք այդ ոլորտի հետ կապ ունեն, քանի որ ինքը նաեւ աշխատանքային իրավունքի մասնագետ չէ:

Լրագրողի դիտարկմանը, թե ընդամենը ցանկանում է իմանալ՝ եթե մի բան օրենքով է կարգավորվում, օրենքով էլ չպե՞տք է փոփոխվի, «Իմ քայլ»-ական պատգամավորն պատասխանել է, որ տեղյակ չէ դրանից:

– Այսինքն՝ Դուք ասում եք, որ դա օրենքով է կարգավորվո՞ւմ,- հարց է ուղղել պատգամավորը:

– Այո: Դա օրենքով է կարգավորվում: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

– Իսկ Դուք ասում եք՝ վարչապետն իր հրամանով փոխել է օրենքը:

– Չի փոխել: Վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է աշխատավարձերը: Հարցրել են՝ հնարավո՞ր է նման բան: Եթե օրենքով է, ապա հարցը պետք է ԱԺ մտնի, չէ՞:

– Ես տեղյակ չեմ: Ես տեղյակ չեմ՝ իրավական ակտը, որը կարգավորում է, օրենքով է, տեղյակ չեմ, որ վարչապետը հրամանով բարձրացրել է այդ գումարը, տեղյակ չեմ, որ նման իրավակարգավորում գոյություն ունի:

Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ այդ հարցը պետք է ուսումնասիրության արժանանա, տեսնեն՝ այդ տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, հետո հասկանան՝ այդ իրավական ակտերը գոյություն ունե՞ն, թե՞ չէ: Դիտարկմանը, որ այդ մասին «Հետք» պարբերականի հարցին ի պատասխան՝ ասվել էր վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բաղդասարյանը պատասխանել է․

«Բայց տեսականորեն այն, ինչ Դուք ասում եք, մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է»։ Ապա, երբ լրագրողը նշել է, որ վարչապետի աշխատակազմից կա պատասխան, պատգամավորը որոշել է, որ ինչ-որ բան լրագրողը լավ չի ընկալել:

«Դրա համար Դուք հարցը գրավոր ուղղեք ոչ թե պետաիրավական, այլ աշխատանքի եւ առողջապահության… այն հանձնաժողովին, որն իրավասու է այդ հարցին պատասխանել, մի հատ թող ուսումնասիրեն խնդիրը, եթե այն կա: Որովհետեւ, օրինակ, հնարավոր է, ենթադրում եմ, օրենքը լեգիտիմացնում է որոշակի տոկոսային հարաբերություն. ենթադրում եմ: Ու վարչապետն էլ այդ հղումի շրջանակում է գործել: Այսինքն՝ հաճախակի օրենքներով վերապահում են անում որեւէ պաշտոնատար անձի որոշակի գործողություն կատարել: Օրինակ, օրենքով ինչ-որ չափ են սահմանում, սակայն կառավարությունն ինչ-որ տոկոսով կարող է այդ չափը փոփոխել: Դժվար թե օրենքով ձեր ասածը կարգավորված լինի: Գուցե օրենքով ինչ-որ սանդղա՞կ է սահմանված, ու այդ սանդղակի համաձայն՝ վարչապետը բարձրացրե՞լ է աշխատավարձերը: Առանց ուսումնասիրելու՝ հնարավոր չէ Ձեր հարցի պատասխանը տալ»,- եզրափակել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ)
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվել են առնվազն 4 օրով...
Դատարանները բոլոր իշխանությունների ժամանակ քավության նոխազ են եղել.Ալվինա Գյուլումյանը՝ դրանց ցածր վստահության մասին
Երբ խոսում ենք դատարանների անկախության մասին, չպետք է մոռանալ, որ իշխանության մյուս թեւերի ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատել…
ՀՀ-ում օրենքի գերակայություն լինելու է.որևէ պաշտոնյայի մտքում չի պտտվելու «պատերով ծեփելու» սպառնալիքները.Արսեն Բաբայան
Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությամբ օժտված բոլոր մարմիններում եւ բոլոր հանրային ծառայողների համար...
«Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ իրական փոփոխություն առաջարկո՞ղը, թե՞ հերթական հույս վաճառող»
Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը...
«Հրապարակ». Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սեւան, եթե դու լողալ չգիտես. Աշոտյան
Անցյալ շաբաթ Փաշինյանի ուշադրության կենտրոնում Արցախյան հիմնահարցի կարգավորմանը...
«Երեւանի բյուջեի նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ դեֆիցիտը». Դավիթ Խաժակյան
Աշխատավարձային ֆոնդը աննախադեպ ուռճացվել է՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին...