News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թրամփը շարունակում է լավատեսությամբ նայել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի դադարեցման գործարքի հնարավորությանը։ Նա նշել է, որ առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ են ընթանում։

Անցյալ շաբաթ Թրամփը հույս էր հայտնել, որ առեւտրային գործարքի հոկտեմբերին հայտարարված առաջին փուլը կստորագրվի հաջորդ ամսվա կեսին, հայտնում է Reuters-ը։

Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ Թրամփը նշել էր, որ գործարքի երկրորդ փուլում հարցերն ավելի հեշտ կլուծվեն, քան առաջինում։

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը լրագրողներին հայտնել էր, որ վարչակազմի նպատակը դեռեւս այն է, որպեսզի մինչեւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը, որը կկայանա Չիլիում, նոյեմբերի 16-17-ը, առաջին փուլն ավարտեն։ Նա հավելել է, որ կան չլուծված հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ